Թուրք հեռուստաքարոզիչը մեղադրվում է նաև մանկապղծության համար

Թուրքիայի իրավապահ մարմինները հետաքննում են հեռուստաքարոզիչ Ադնան Օկտարի դեմ հարուցված քրեական գործը: Նա կասկածվում է իր ստեղծած աղանդի անդամների նկատմամբ սեռական բռնություն գործելու մեջ:
Տուժածների թվում տասնյակ երեխաներ են, ինչպես նաև՝ կանայք, որոնց Օկտարն ստիպել է պլաստիկ վիրահատության ենթարկվել՝ «փիսիկի» նման սիրուն դառնալու համար:
47 հոգի, այդ թվում՝ 17 երեխա, հայտարարություն են տվել ոստիկանություն՝ մեղադրելով քարոզչին հանցագործություններում:
Ադնան Օկտարին աղանդ կազմակերպելու, ֆինանսական մեքենայությունների և սեռական բռնության մեղադրանք կներակայցվի, գրել է Hurriyet Daily News-ը:
Քարոզիչն ու նրա 189 հետևորդներ ձերբակալվել են հուլիսի 11-12-ին՝ լայնածավալ գործողության ընթացքում, որը միաժամանակ անցկացվել է Թուրքիայի հինգ շրջաններում: Եվս 45 հոգի հետախուզվում են:
Փոխանցում է newsru.com-ը: