19.07.2018 11:36

Թրամփ. «Միջամտությունն ընտրություններին Պուտինի անձնական պատասխանատվությունն է»

Թրամփ. «Միջամտությունն ընտրություններին Պուտինի անձնական պատասխանատվությունն է»

Վլադիմիր Պուտինն անձնապես պատասխանատվություն է կրում 2016 թ. ԱՄՆ նախագահական ընտրություններում Ռուսաստանի միջամտության համար: Այս մասին CBS հեռուստատեսությանը տված հարցազրույցում հայտարարել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը:

Ճիշտ է, Twitter-ի իր էջում նա գրել է, որ ինքն ու Պուտինը լավ հարաբերություններ ունեն: Ըստ Թրամփի՝ ոմանց այդ փաստը հաճելի չէ: «Կան մարդիկ, ովքեր ավելի շուտ պատերազմ կսկսեին, միայն թե դա չտեսնեին»,- ավելացրել է Թրամփը՝ դա անվանելով «խելագարության ախտանիշ»:

 Այնուամենայնիվ, պատասխանելով լրագրողի այն հարցին, թե արդյո՞ք նա Պուտինին անձնապես պատասխանատու է համարում ամերիկյան ընտրություններին միջամտելու հարցում, Սպիտակ տան ղեկավարը միանգամայն այլ հայտարարություն է արել: «Այո, կարելի է այդպես ասել, չէ՞ որ նա իր երկրի առաջնորդն է: Նույն կերպ ես ինձ եմ պատասխանատու համարում այն ամենի համար, ինչ տեղի է ունենում Միացյալ Նահանգներում: Այո, որպես պետության ղեկավար՝ նա պատասխանատվություն է կրում: Ես նրան հասկացրի, որ թույլ չենք տա խառնվել մեր գործերին: Թույլ չենք տա»:

Փոխանցում է euronews-ը: