19.07.2018 12:42

Տարոն Մարգարյանը կհարցաքննվի «Երեւան» հիմնադրամի գործով

Տարոն Մարգարյանը կհարցաքննվի «Երեւան» հիմնադրամի գործով

«Երևան» հիմնադրամում հայտնաբերված չարաշահումների գործով Երևանի նախկին քաղաքապետ Տարոն Մարգարյանը կհրավիրվի Ազգային անվտանգության ծառայություն՝ հարցաքննության: Այս մասին այսօր՝ «Ազատություն» ռադիոկայանի փոխանցմամբ, կառավարության նիստից առաջ լրագրողների հետ ճեպազրույցում տեղեկացրել է ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանը:

«Տարոն Մարգարյանը դեռևս այս փուլում չի հրավիրվել ԱԱԾ քննչական վարչություն, բայց կհրավիրվի», - «Ազատության» հարցին ի պատասխան ասել է Վանեցյանը։