19.07.2018 13:40

Բորիս Ջոնսոնը կոչ է անում փրկել brexit-ը

Բորիս Ջոնսոնը կոչ է անում փրկել brexit-ը

Մեծ Բրիտանիայի ԱԳՆ նախկին ղեկավար Բորիս Ջոնսոնը հուլիսի 18-ին հրաժեշտի ճառ է արտասանել բրիտանական խորհրդարանի համայնքների պալատում, որում վարչապետ Թերեզա Մեյին մեղադրել է անվճռականության մեջ՝ Եվրամիության հետ բանակցություններում ռազմավարական գիծ մշակելիս:

«Դեռ ուշ չէ փրկելու brexit-ը»,- հայտարարել է նախկին արտգործնախարարը:

Իր հրաժարականը Ջոնսոնը բացատում է ԵՄ-ից Մեծ Բրիտանիայի դուրս գալու վերաբերյալ վարչապետ Թերեզա Մեյի ծրագրին համաձայն չլինելով:

«Դեռ ուշ չէ, մենք դեռ ժամանակ ունենք բանակցելու համար, մենք մի քանի անգամ փոխել ենք մեր դիրքորոշումը ու կարող ենք էլի՛ փոխել: Ժամանակ կա: Եթե վարչապետը շտկի իր դիրքորոշումը, նա վստահաբար կկարողանա brexit-ի համար լավագույն պայմաններ ապահովել, ինչը կմիավորի կուսակցությունը, խորհրդարանը և երկիրը»:

Ջոնսոնը քննադատել է հուլիսի 6-ին կառավարության կողմից հաստատված պլանը ԵՄ-ից Մեծ Բրիտանիայի դուրս գալու վերաբերյալ: Քաղաքական գործչի կարծիքով՝ այդ փաստաթուղթը չափազանց մեծ զիջումներ է անում Բրյուսելին և հակասում է այն կամարտահայտությանը, որ դրսևորել է բրիտանացիների մեծ մասը հանրաքվեում:

Խորհրդարանի որոշ անդամներ կարծում են, որ Ջոնսոնի հրաժարականը մարտավարական քայլ է՝ Թերեզա Մեյի՝ պաշտոնը լքելուց առաջ: Նրանք, ի դեմս Ջոնսոնի՝ տեսնում են վարչապետի պաշտոնի հնարավոր թեկնածուի:

Փոխանցում է euronews-ը: