19.07.2018 16:16

Միքայել Մինասյանի հոր հիվանդանոցում խախտումներ են հայտնաբերվել

Միքայել Մինասյանի հոր հիվանդանոցում խախտումներ են հայտնաբերվել

Առողջապահության նախարարությունը խախտումներ է հայտնաբերել Սերժ Սարգսյանի փեսա Միքայել Մինասյանի հորը՝ Արա Մինասյանին պատկանող «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնում։

Այդ մասին «Ազատություն» ռադիոկայանի փոխանցմամբ, այսօր լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարել է առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը։

«Այս պահին մոտ 300 միլիոն դրամի արդեն նման դեպք ենք հայտնաբերել։ Խոսքը, մասնավորապես, սոցփաթեթի ծրագրի մասին է. 2016 թվականին մարդիկ պետք է անցնեին կանխարգելիչ բուժքննություն, որի համար պետությունը վճարում է 8 հազար դրամ, էդ մարդկանց մոտ 90 տոկոսը ձևակերպվել է նաև ստացիոնար բուժման և յուրաքանչյուրի համար գանձվել է 100-ից 200 հազար դրամ՝ 8 հազարի փոխարեն», - ասել է Թորոսյանը:

Նա հավելել է, որ խախտումների մասին հաղորդագրությունն արդեն ուղարկվել է դատախազություն՝ պարզելու համար արդյոք կա՞ն քրեական գործի տարրեր: