19.07.2018 21:17

«Գանաձասար-Կապանը» վերջին րոպեին գոլ բաց թողեց (Տեսանյութ)

«Գանաձասար-Կապանը» վերջին րոպեին գոլ բաց թողեց (Տեսանյութ)

Եվրոպա Լիգայի որակավորման փուլի պատասխան խաղում «Գանձասար-Կապան»-ը Երևանի «Հանրապետական» մարզադաշտում ընդունել Լեհաստանի «Լեխին»: Առաջին խաղում մեր տղաները պարտվել էին 2-0 հաշվով:

Երևանյան խաղում կապանցիները հենց մեկնարկից խելահեղ տեմպ հաղորդեցին խաղին: Սակայան չնայած լավ գոլային պահերի այդպես էլ առաջին կեսում գոլ չգրանցվեց, սակայն երկրորդ կեսը մեր տղաները էլ ավելի ակտիվ սկսեցին: 55-րդ րոպեին Լուբոբա Մուսոնդան շեշտակի հարվածով բացեց խաղի հաշիվը, իսկ Գեղամ Հարությունյանը տուգանայինից կատարած ֆենոմենալ գոլով կրկնապատկեց խաղի հաշիվը: Թվում էր, թե ամեն բան գնում է Աշոտ Բարսեղյանի թիմի սցենարով: Մուսոնդան ու Հարություննյանը մեկը մյուսի հետևից կորցնում էին գոլ խփելու հնարավորությունները, իսկ մրցակիցը օգտվեց իր միակ հնարավորությունից:

95-րդ րոպեին տուգանայինց կատարած հարվածով լեհերը գրավեցին դարպասը: «Գանձասար-Կապանը» հաղթեց, սակայն դուրս մնաց հետագա պայքարից: