20.07.2018 10:00

Պաշտոնական. «Շիրակը» վերադառնում է Բարձրագույն խմբի առաջնություն

Պաշտոնական. «Շիրակը» վերադառնում է Բարձրագույն խմբի առաջնություն

«Շիրակը» վերադառնում է Բարձրագույն խմբի առաջնություն: Այս մասին պաշտոնապես հաղորդում է ակումբի մամուլի ծառայությունը: 

Հարգելի երկրպագուներ, ուրախությամբ պետք է նշենք, որ «Շիրակը» վերադառնում է Հայաստանի բարձրագույն խմբի առաջնություն, քանի որ մեր պահանջն այսօր կատարվեց: 
Համոզված ենք, որ Արթուր Վանեցյանը սեպտեմբերի 11-ին,ՀՖՖ ժողովի ժամանակ, կդառնա ֆեդերացիայի նախագահ, և արդեն նոր ֆեդերացիան զերծ կմնա աշխատասենյակներում չեմպիոններ ընտրելուց։ Ցավոք, այդ ժողովի ժամանակ մենք առաջդրելու և քվեարկելու իրավունք չունենք, քանի որ հունիսի 30-ին կայացած ապօրինի ժողովի ժամանակ մեզ զրկեցին անդամակցությունից: Այնուամենայնիվ մենք աջակցելու ենք պարոն Վանեցյանին և պատրաստ ենք միասին կերտել ֆուտբոլային նոր պատմություն:

Դե ուրեմն բոլորս միասին դեպի նոր հաղթանակներ... Մի քաղաք, մի ակումբ, մի զարկերակ... Առաջ «Շիրակ»....

Այս որոշումը պայմանավորված է ԱԱԾ պետ Արթուր Վանեցյանի հայտարարության հետ. պաշտոնյան հայտնել է, որ դեմ չէ ՀՖՖ նախագահի պաշտոնում առաջադրվելուն: