20.07.2018 12:30

Նավասի ծառայություններով հետաքրքրված է միանգամից 3 թոփ ակումբ

Նավասի ծառայություններով հետաքրքրված է միանգամից 3 թոփ ակումբ

Մադրիդի «Ռեալ»-ի դարպասապահ Կեյլոր Նավասի ծառայություններով լրջորեն հետաքրքրված է միանգամից 3 թոփ ակումբ:

Ինչպես տեղեկացնում են իսպանական մի շարք լրատվամիջոցներ, «սերուցքայիններ»-ի 31-ամյա դարպասապահին իրենց թիմերում ցանկանում են տեսնել Թուրինի «Յուվենթուս»-ը, իտալական «Ռոմա»-ն և «Նապոլի»-ն:

Նշենք, որ ավարտված մրցաշրջանում Նավասը «Ռեալ»-ի կազմում մասնակցել է 44 հանդիպման և բաց թողել 49 գնդակ: