21.07.2018 10:28

Կլոպ. ««Լիվերպուլը» աշխարհի լավագույն դարպասապահներից մեկին ձեռք բերեց»

Կլոպ. ««Լիվերպուլը» աշխարհի լավագույն դարպասապահներից մեկին ձեռք բերեց»

«Լիվերպուլի» գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպը մեկնաբանել է դարպասապահ Ալիսոն Բեքերի տեղափոխությունը «Ռոմայից»։

«Մի քանի շաբաթ առաջ, ինչ-որ պահի մեզ հնարավորություն ընձեռվեց ձեռք բերելու աշխարհի լավագույն դարպասապահներից մեկին։

Նման իրավիճակներում շատ ժամանակ պետք չէ գործարքը ձևակերպելու համար։ Պետք է ուղղակի գնալ եւ խոսել ակումբի սեփականատերերի հետ։ Նրանք տպավորված էին, այնպես որ, մենք արեցինք դա։

Մեզ այսպիսի տրանսֆեր պետք էր։ Մենք չենք կարող ազդել գնի վրա։ Սա պատուհան է։ Բայց դրա մասին չափազանց շատ չենք մտածում։ Սա ընդամենը ցույց է տալիս դարպասապահների արժեքը մեր ժամանակներում։

Նրա անգլերենը զարմանալիորեն լավն է, նա իսկական անհատականություն է։ Վերջին մի քանի տարիներին Ալիսոնը փորձ է կուտակել Եվրոպայում։ Նա չափազանց բարձր մակարդակով խաղում էր Հռոմում, ու նույն բանն արեց նաև Աշխարհի առաջնությունում։

Նրան ժամանակ պետք կլինի Պրեմիեր լիգային ադապտացվելու համար։ Սա այլ առաջնություն է։ Դարպասապահի կյանքը տարբերվում է ԱՊԼ-ում։ Մենք Ալիսոնին ձեռք ենք բերել իր ուժեղ կողմերի համար»,-Կոլպի խոսքերն է մեջբերել «Լիվերպուլի» պաշտոնական կայքը։