21.07.2018 11:00

Ֆաբրեգասը ցանկանում է համոզել Ազարին մնալ «Չելսիում»

Ֆաբրեգասը ցանկանում է համոզել Ազարին մնալ «Չելսիում»

«Չելսիի» կիսապաշտպան Սեսկ Ֆաբրեգասը խոստովանել է, որ ցանկանում է համոզել խաղընկերոջը՝ Էդեն Ազարին, չտեղափոխվել այլ ակումբ։

«Չեմ ստի․ ես և Էդենն այդ թեմայով հաճախ ենք զրուցում։ Նա մեր լավագույն ֆուտբոլիստն է և ցանկանում ենք․ որ «Չելսին» պահի իր առաջատարներին։ Ազարը գիտի, թե ինչքան են իր հետ կապված երկրպագուները, իսկ թիմակիցներին հաճելի է խաղալ իր հետ։ Ցանկանում ենք, որպեսզի Էդենը մնա և շարունակի հանդես գալ այստեղ»,- իսպանացու խոսքերն է մեջբերում Daily Mail-ը։

Նշենք՝ ավելի վաղ միջազգային լրատվամիջոցներում տեղեկություն էր տարածվել, թե բելգիայի հավաքականի ֆուտբոլիստը բանավոր համաձայնության է հասել Մադրիդի «Ռեալի» հետ և մոտ ժամանակներս կհեռանա անգլիայից։