21.07.2018 11:32

Վենգերն անսպասելի առաջարկ է ստացել

Վենգերն անսպասելի առաջարկ է ստացել

«Արսենալի» նախկին մարզիչ Արսեն Վենգերը կարող է գլխավորել Ճապոնիայի հավաքականը:  

Daily Mail-ը վստահեցնում է, որ 68-ամյա մասնագետն ասիական երկրի ֆուտբոլի ասոցիացիայի կողմից համարվում է շուտով թափուր դարձող պաշտոնը զբաղեցնելու լավագույն թեկնածուն:

Ֆրանսիացին Ճապոնիայում աշխատելու փորձ ունի: 1995-96 մրցաշրջանում նա մարզել է  Նագոյա Գրամպուսը»:

Նշենք, որ այդ երկրի ազգային ընտարնու գլխավոր մարզիչ Ակիրի Նիսինոյի պայմանագրի ժամկետը սպառվելու է հուլիսի վերջում և այն չի երկարաձգվելու: