21.07.2018 12:35

Մոսկվայում՝ Ռոնալդուի մազերը կտրել է հայ վարսահարդար

Մոսկվայում՝ Ռոնալդուի մազերը կտրել է հայ վարսահարդար

Մոսկվայում բնակվող 26-ամյա վարսահարդար Նելսոն Ավետիսյանը պատմել է այն մասին, թե ինչպես է աշխարհի առաջնության առաջին օրերին կտրել Պորտուգալիայի հավաքականի ֆուտբոլիստների մազերը: «Հունիսի 19-ին ինձ զանգահարեց ԲԿՄԱ-ի մենեջերը և ասաց.

«Նելսոն, եթե կանգնած ես, ավելի լավ է նստիր: Մենք հիմա գնում ենք կտրելու Կրիշտիանու Ռոնալդուի և ամբողջ Պորտուգալիայի հավաքականի ֆուտբոլիստների մազերը»:

Ես թողեցի բոլոր գործերս, հաճախորդներիս ասացի, որ հանգստյան օրերին գան և գնացի կտրելու Պորտուգալիայի հավաքականի ֆուտբոլիստների մազերը: Մարմինս փշաքաղվում էր: Ռոնալդուի հետ ծանոթանալիս ինքս մեկնեցի ձեռքս և անգլերենով ողջունեցի ու ժպտացի: Ռոնալդուն ինքը վերցրեց աթոռը և դրեց պատուհանի մոտ» – Ավետիսյանի խոսքերն է մեջբերում Sports.ru-ն:

Նշենք, որ Ռոնալդուի սանրվածքի վրա Ավետիսյանը ծախսել է 30-40 րոպե: