21.07.2018 13:00

Լուիս էնրիկե. Ոչ մի հեղափոխություն, այլ զարգացում

Լուիս էնրիկե. Ոչ մի հեղափոխություն, այլ զարգացում

Իսպանիայի ֆուտբոլի ֆեդերացիայի «Լաս Ռոսաս» մարզաբազայում պաշտոնապես ներկայացրել են Իսպանիայի ազգային հավաքականի նորանշանակ գլխավոր մարզիչ Լուիս էնրիկեին: «Բարսելոնայի» նախկին գլխավոր մարզչին ներկայացրել են ֆեդերացիայի ղեկավարները նախագահ Լուիս Ռուբիալեսի գլխավորությամբ:

Լուիս Էնրիկեն նոր պաշտոնը կզբաղեցնի Աշխարհի առաջնությունից հետո, որում Իսպանիայի ազգային ընտրանին չկարողացավ արդարացնել ֆուտբոլասերների սպասելիքները: Դեռ մեկնարկից առաջ Իսպանիայի ազգային ընտրանու ճամբարում տեղի ունեցած իրադարձությունները, մասնավորապես Խուլեն Լոպետեգեի հետ կապված պատմությունը իր ազդեցությունն ունեցավ և փաստորեն խաղացողները չկարողացան ուշքի գալ: Ժամերի ընթացքում ֆեդերացիայի նախագահը պաշտոնանկ արեց Լոպետեգիին և նրա փոխարեն նշանակեց հավաքականի մարզական տնօրեն Ֆերնանդո Յերոյին: Վերջինիս օրոք Իսպանիան դուրս եկավ խմբից, սակայն արդեն հաջորդ փուլում բախվեց Ռուսաստանի հավաքականի անանցանելի պատնեշին ու լքեց պայքարը:

Պաշտոնական արարողությունից հետո տեղի է ունեցել Լուիս Էներիկեի մամուլի ասուլիսը, որի ընթացքում տիտղոսակիր մասնագետը պատասխանել լրագրողների հարցերին` անդրադառնալով մի շարք թեմաների:

Ի՞նչ է պակասում հավաքականին և ի՞նչ կարող եք տալ նրան:

– Կտեսնենք, թե ինչ է կատարվել նախկինում, բայց սկզբից կուզենայի ընդգծել ու խոսել աշխատանքի մասին, որը տարել են Խուլե Լոպետեգին ու Ֆերնանդո Յերոն: Գիծը, որը բաժանում է հաջողությունը ձախողումից շատ նուրբ է և նրանք հիանալի դուրս եկան իրավիճակից: Չնայած նրան, որ մենք ունենք լավ ֆուտբոլիստների, արդեն խոշոր երրորդ մրցաշարն է մնացինք առանց հաղթանակի և դա ցույց է տալիս, թե ինչքան բարդ է հաղթելը: Տեղի ունեցածը մանրամասն կվերլուծենք և կփորձենք գտնել լավագույն լուծումը հավաքականի ապագայի համար:

Ինչպե՞ս եք աշխատելու և մոտենալու գործին:

– Լավ հարաբերությունների մեջ եմ խաղացողների հետ և դա ամենաշատն է ինձ դուր գալիս: Որպես կանոն խաղացողներն իրենք իրենց պատկերացումներն ունեն, իսկ ես նայելում եմ ընդհանուր թիմին: Կլինի բաներ, որոնց շուրջ կպայմանավորվենք, կլինեն բաներ, որոնք կթողնենք այնպես, ինչպես կա: Իմ նպատակը խաղացողների գործը հեշտացնելն է: Ունենք ֆուտբոլիստներ, որոնք ապագայի համար մեծ հույս են ներշնչում:

Ի՞նչ է նշանակում Ձեզ համար լինել Իսպանիայի հավաքականի գլխավոր մարզիչը:

– Ներկայացնել մեր երկիրը որպես մարզիչ: Միշտ ասել եմ, որ ցանկանում եմ գլխավորել ազգային ընտրանին:

Պատրաստվու՞մ եք փոխել հավաքականի խաղաոճը:

– Կփորձենք կատարելագործել: Նույնը տեղի ունեցավ, երբ գլխավորեցի «Բարսելոնան», որը խաղում էր յուրօրինակ ոճով և մինչև մեր նշանակումը մրցաշրջանում ոչինչ չէին հաղթել: Կպահպանեք խաղաոճը, որը համապատասխանում է խղացողներին, բայց կփորձենք ավելի հղկել ու զարգացնել. ավելի մեծ ճնշում, հուսալի պաշտպանություն, ավելի շատ գոլային պահեր:

Պատրաստվու՞մ եք համոզել Պիկեն, որ վերադառնա:

– Նա արդեն հայտարարել է իր կայացրած որոշման մասին: Պետք է անհատական մոտեցում ցուցաբերել: Պիկեն կարիերայի ընթացքում ցույց է տվել, թե ինչի է ընդունակ և ես կուզենայի, որ իմ տրամադրության տակ լինեն բոլոր խաղացողները, սակայն պետք է նաև հարգենք նրանց որոշումները: Տեսնենք:

Սերնդափոխություն կլինի՞:

– Իրականությունից չես փախչի և պետք է խոստովանել, որ արդյունքներն այն չեն եղել, բայց մենք շատ բանով պարտական այս խաղացողներին: Հեղափոխություն չի լինի, կլինի զարգացում: Կլինեն ֆուտբոլիստներ, որոնց պետք է վստահել, իսկ մենք կփորձենք հավասար պայմաններ ստեղծել բոլորի համար:

Ռամոսը կշարունակի՞ կրել ավագի թևկապը և արդյոք Դե Խեան կշարունակի մնալ որպես առաջին դարպասապահ:

– Չեմ պատրաստվում փոխել ավագին: Ես խնդիրներ չունեմ ֆուտբոլիստների հետ, որոնց ճանաչում եմ: Որևէ խնդիր չունեմ Ռամոսի հետ: Ֆեդերացիայում շատ են փոփոխությունները, բայց դա խաղացողների վրա չի ազդի:

Ինչպե՞ս ընդունեցիք, երբ սկսեցին քննադատել Ձեզ:

– Չեմ կարդացել, ինձ դա չի անհանգստացնում: Ես հակամադրիդիստ կամ ինչ-որ բանի հակա չեմ: Ցանկանում են ներկայացնել իսպանական ֆուտբոլն իմ հնարավորությունների սահմաններում

Ի՞նչ կասեք Ինյեստայի մասին:

– Նա իմ ընկեր կրտսեր եղբայրն էր: Խաղացել ենք միասին, հետո մարզել եմ նրան: Եթե նա կայացրել է որոշում, ապա պետք է այն հարգել: Նա նոր էջ է բացել իր կարիերայում և ես հասկանում եմ նրան:

Արդյոք մտքում կազմե՞լ եք հավաքականի մեկնարկային կազմը:

– 70 խաղացողից կազմված ցուցակի մասին եմ տածում: Աշխարհի առաջնությունուն, նախապատրաստական փուլ, Սուպերգավաթի խաղարկություններ… ես պետք է շատ բաներ հաշվի առնեմ:

Ի՞նչ կասեք VAR համակարգի մասին:

– Համակարգը կիրառելու կողմնակից եմ: Կարծում եմ` այն օգնում է մրցավարներին: Դա ինձ դուր է գալիս:

Ո՞րն է Ձեր դիրքորոշումը կապված Կատալոնիայի հետ:

– Չեմ պատրաստվում խոսել քաղաքականությունից: Հպարտ եմ նրանով, ինչպիսին կամ: Աստուրիացի եմ , որն ապրել է Կատալոնիայում և հպարտ եմ, որ իսպանացի եմ: Ես ինձ նաև համարում եմ կատալոնացի: