22.07.2018 09:30

«Արսենալը»՝ խաբեության զոհ

«Արսենալը»՝ խաբեության զոհ

Այս տարվա ապրիլի 23-ին «Արսենալը» հայտարարել էր BYD ընկերության հետ պայմանագիր ստորագրելու մասին: BYD-ը ավտոմեքենաներ արտադրող չինական ընկերություն է:

Հետագայում պարզվում է, որ այն անձնավորությունը, որը զբաղվել է փաստաթղթային հարցերով, ոչ մի կապ չունի BYD ընկերության հետ: Վերջինիս ներկայացուցիչներն արդեն դիմել են ոստիկանություն, որոնք էլ կզբաղվեն տվյալ մարդուն գտնելու հարցով, ով ներկայացել է որպես BYD ընկերության մարկետինգի գծով մենեջեր: