22.07.2018 11:00

«Ման. Սիթի»-ն պատրաստ է աստղաբաշխական գումար վճարել Պյանիչի տրանսֆերի դիմաց

«Ման. Սիթի»-ն պատրաստ է աստղաբաշխական գումար վճարել Պյանիչի տրանսֆերի դիմաց

«Մանչեսթեր Սիթի»-ն շարունակում է հետաքրքրվել «Յուվենթուս»-ի կիսապաշտպան Միրալեմ Պյանիչի ծառայություններով: Այս մասին հաղորդում է Football Italia-ն:

Աղբյուրի փոխանցմամբ՝ «քաղաքայիններ»-ի գլխավոր մարզիչ Պեպ Գվարդիոլան հեռախոսազրույց է ունեցել ֆուտբոլիստի հետ և նրան առաջարկել տեղափոխվել Անգլիա: 

Հաղորդվում է, որ մանչեսթերյան գրանդը պատրաստ է բոսնիացու տրանսֆերի դիմաց 100 մլն եվրո վճարել:

Ավելի վաղ, թուրինցիները մերժել էին «Ման. Սիթի»-ի 50 մլն եվրո արժողությամբ առաջարկը: