22.07.2018 13:30

Դիեգո Մարադոնա. «Ես ամաչում էի»

Դիեգո Մարադոնա. «Ես ամաչում էի»

Համաշխարհային ֆուտբոլի լեգենդ Դիեգո Մարադոնան «խայտառակ» է գնահատել է Արգենտինայի հավաքականի մրցելույթներն Աշխարհի առաջնությունում և ասել է, որ ամաչում էր խաղադաշտում տեղի ունեցող իրադարձություններից:

Մարադոնան ներկա էր իր հավաքականի բոլոր խաղերին: Աշխարհի նախկին չեմպիոնին շատ հաճախ ցուցադրում էին եթերում: Մարադոնան համաձայնվել է, որ Արգենտինայի հավաքականը պարզապես իր բարձունքի վրա չէր:

«Ես ամաչում էի», – Sun-ի հաղորդմամբ ասել է Մարադոնան մրցաշարի ավարտից հետո:

«Շատ տհաճ էր տեսնել Արգենտինայի անօգնական խաղը»:

Նիգերիայի հետ խաղում վերջին րոպեներին խփած գոլի և հաղթանակի շնորհիվ Արգենտինային հաջողվեց դուրս գալ խմբից:

Փլեյ-օֆֆի առաջին փուլում Սամպաոլիի գլխավորած ընտրանին պարտվեց ապագա չեմպիոնին՝ Ֆրանսիային, իսկ այդ խաղից հետո լուրեր տարածվեցին, որ թիմում խռովություններ են եղել և մարզիչը փոխանցել էր որոշումների ընդունման իրավունքը թիմի առաջատար ֆուտբոլիստներին:

Մրցաշարի ավարտից հետո Մարադոնան ժամանել է Բելառուս, որտեղ անցել է իր նոր աշխատանքին: 57-ամյա լեգենդը երեք տարվա պայմանագիր է ստորագրել Բրեստի «Դինամոյի» հետ, համաձայն որի զբաղեցնելու է ակումբի խորհրդի նախագահի պաշտոնը:Մարադոնան շքեղ ընդունելության արժանացավ օդանավակայանում: