23.07.2018 09:30

«Արսենալը» ցանկանում է գնել Շվեյցարիայի հավաքականի դարպասապահին

«Արսենալը» ցանկանում է գնել Շվեյցարիայի հավաքականի դարպասապահին

Մյունխենգլադբախի «Բորուսիայի» դարպասպահ Յան Զոմերը մոտ է «Արսենալ» տեղափոխությանը: 

«Caught Offside»-ը հաղորդում է Շվեյցարիայի հավաքականի դարպասապահին իր թիմում ցանկանում է տեսնել «զինագործների» գլխավոր մարզիչ Ունաի Էմերին: Հավանական տեղափոխության մանրամասները չեն հաղորդվում:

Ավելի վաղ «Արսենալը» գնել է «Բայերի» դարպասապահ Բերնդ Լենոյի տրանսֆերը:

Ամենայն հավանականությամբ, հենց վերջինս կլինի լոնդոնյան թիմի առաջին համարը, իսկ Զոմերը կապահովի անհրաժեշտ մրցակցություն:

Միևնույն ժամանակ «Արսենալից» կհեռանան ներկայիս դարպասապահներ Դավիդ Օսպինան և Պետր Չեխը: Շրջանառվող լուրերի համաձայն՝ Չեխի ծառայություններով հետաքրքրված են «Ռոման» և «Չելսին»: