23.07.2018 11:00

Մունդիալների ռեկորդակիր Ռաֆաել Մարկեսը հայտարարել է կարիերան ավարտելու մասին

 Մունդիալների ռեկորդակիր Ռաֆաել Մարկեսը հայտարարել է կարիերան ավարտելու մասին

Մեքսիկացի 39-ամյա պաշտպան Ռաֆաել Մարկեսը հայտարարել է կարիերան ավարտելու մասին: Այս ամառ նա մասնակցեց իր կարիերայի 5-րդ Աշխարհի առաջնությանը: Ընդ որում, Մարկեսը դարձավ պատմության առաջին ֆուտբոլիստը, որն իր թիմի ավագն է եղել 5 Մունդիալներում: Կարիերայի ավարտի մասին պաշտպանը հայտարարել է «Թվիթերում»:

Մարկեսը շնորհակալություն է հայտնել երկրպագուներին պրոֆեսիոնալ կարիերայի 21 տարիների ընթացքում ցուցաբերած աջակցության համար: Նա նաև կոլաժ է հրապարակել այն բոլոր ակումբների մարզաշապիկներով, որոնցում խաղացել է:

Իր կարիերայի ընթացքում նա խաղացել է «Ատլաս», «Մոնակո», «Բարսելոնա», «Նյու-Յորք Ռեդ Բուլլ», «Լեոն» ու «Վերոնա» ակումբներում: Ընդհանուր առմամբ Մարկեսը 20 տիտղոս է նվաճել, որոնցից 12-ը՝ «Բարսելոնայի» կազմում:

Այժմ Մարկեսը ադմինիստրատիվ աշխատանքի կանցնի «Ատլասում»: