23.07.2018 18:26

ԼՂՀ ԱԺ պատգամավոր Արսեն Առստամյանը վայր է դրել մանդատը

ԼՂՀ ԱԺ պատգամավոր Արսեն Առստամյանը վայր է դրել մանդատը

ԼՂՀ ԱԺ նախագահ Աշոտ Ղուլյանը հուլիսի 23-ին հանդես է եկել հայտարարությամբ, որով տեղեկացրել է, որ ԼՂՀ ԱԺ պատգամավոր Արսեն Առստամյանը վայր է դրել իր մանդատը:

«Ազգային ժողովի կանոնակարգ»  օրենքի 138-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն` եթե հրաժարականի հրապարակումից հետո՝ մեկ շաբաթվա ընթացքում, պատգամավորը գրավոր դիմումով հետ է վերցնում հրաժարականի մասին իր դիմումը, ապա Ազգային ժողովի նախագահն այդ մասին հանդես է գալիս հայտարարությամբ, եթե հետ չի վերցնում հրաժարականի մասին իր դիմումը, ապա նրա լիազորությունների դադարման մասին կազմվում է արձանագրություն, որը ստորագրում ու հրապարակում է Ազգային ժողովի նախագահը և ուղարկում Կենտրոնական ընտրական հանձնաժողով: Արձանագրության հրապարակման պահից հրաժարականը համարվում է ընդունված»,- հայտարարել է Ղուլյանը:

Նշենք, որ անկախ պատգամավոր Առստամյանն անկուսակցական է եւ մեծամասնական ընտրակարգով պատգամավոր է ընտրվել թիվ 2 ընտրատարածքից: