27.07.2018 13:35

Հ.Ուլոյան. Պարոնայք դաշնակներ, կարդացեք ձեր իսկ թեկնածու Վահան Հովհաննիսյանի հայտարարությունը

Հ.Ուլոյան. Պարոնայք դաշնակներ, կարդացեք ձեր իսկ թեկնածու Վահան Հովհաննիսյանի հայտարարությունը

Քաղաքացի Հարութ Ուլոյանը ֆեյսբուքում գրում է.

Պարոնայք (նաև տիկնայք) դաշնակներ, մի զլացեք և կարդացեք 2008 թ.-ի փետրվարի 23-ին ձեր իսկ թեկնածու Վահան Հովհաննիսյանի հայտարարությունը դրանից 4 օր առաջ տեղի ունեցած ընտրությունների մասին.

«Տարաբնույթ ընտրական խախտումները, ընտրակաշառքի համատարած բաժանումը, որոշ տեղամասերում կոպիտ բռնությունը, լցոնումները էլ ավելի խորացրին հասարակության մեջ ընտրությունից ընտրություն արմատավորվող կասկածամտությունը եւ անվստահությունը: Նորից սահմանափակվեց ժողովրդի քաղաքական կամքի ազատ արտահայտման իրավունքը, ոտնահարվեց եւ վիրավորվեց մեր քաղաքացիների արժանապատվությունը»:

Ավելին, Վահան Հովհաննիսյանն այդ հայտարարությամբ նաև հրաժարվեց ՀՀ ԱԺ փոխնախագահի պաշտոնից: Թե այդ հայտարարությունից հետո ՀՅԴ-ն ինչ վարք դրսևորեց, դա ամենևին չի արժեզրկում Հովհաննիսյանի գնահատականն այդ ընտրությունների որակի մասին, ընդհակառակը, ավելի ու ավելի պատկերավոր ա դարձնում թե ինչ խայտառակ գործարքներ ու պայմանավորվածություններ են ձեռք բերվել որոշ քաղաքական ուժերի միջև`ժողովրդի բողոքը արյունով լվանալու Քոչարյանի ու Սերժի պլանն արդարացնելու և քողարկելու նպատակով: