30.07.2018 12:57

Էրդողանը BRICS-ի անդամներին խնդրել է Թուրքիան ներգարավել խմբում

Էրդողանը BRICS-ի անդամներին խնդրել է Թուրքիան ներգարավել խմբում

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը BRICS-ի մասնակից երկրներին (Բրազիլիա, Ռուսաստան, Հնդկաստան, Չինաստան, Հարավային Աֆրիկա) կոչ է արել թույլ տալ Թուրքիային ընդգրկվել այդ կազմակերպության մեջ: Նա այդ մասին հայտարարել է կազմակերպության՝ ՀԱՀ-ում անցկացվող գագաթնաժողովի մամլո ասուլիսում:

«Ես ասացի, որ եթե դուք մեզ ընդունեք դաշինքի մեջ, ապա այն կկոչվի BRICST»,- ասել է Էրդողանը՝ նշելով, որ BRICS-ի անդամները «ջերմորեն ողջունել են իր առաջարկը»:

«Մենք այս հինգ երկրների հետ G20-ի կազմում ենք, ես կուզենայի, որ նրանք անհրաժեշտ քայլեր ձեռնարկեն՝ մեզ ընդունելու համար, և մենք մեր տեղն զբաղեցնենք BRICS-ում»,- ընդգծել է Թուրքիայի նախագահը:

Վերջերս Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ առաջիկայում BRICS-ի ընդլայնում նախատեսված չէ, սակայն չի բացառել, որ հետագայում կազմակերպությունը նոր անդամներ կունենա:

Փոխանցում է ria.ru-ն: