30.07.2018 13:07

Թովմասյան. Քոչարյանի մեղադրանքի արդարացիության գնահատումը դատարանի բացառիկ գործառույթն է

Թովմասյան. Քոչարյանի մեղադրանքի արդարացիության գնահատումը դատարանի բացառիկ գործառույթն է

««Ազատ հայրենիք» կուսակցության անդամների գերակշիռ մասը և հատկապես ղեկավար կազմը, վստահելով ՀՀ արդարադատության այսօրվա համակարգին, համոզված է, որ դատական գործընթացն ընթանալու է ոչ թե քաղաքական, այլ իրավական դաշտում: Մենք հավատացած ենք, որ միայն այդ ճանապարհով է հնարավոր պայքարել ապօրինությունների դեմ: Իսկ ինչ վերաբերում է Ռոբերտ Քոչարյանի մեղադրանքին, դրա հավաստիությունն ու արդարացիությունը մենք չենք կարող գնահատել, դա դատարանի բացառիկ գործառույթն է: Սակայն ակնկալում ենք, որ ողջ գործընթացը կընթանա առավելագույն թափանցիկության և արհեստավարժության պայմաններում, որպեսզի արդարադատությունն ու հանրային լայն վստահությունը գործընթացի հանդեպ չտուժեն»: 

Արթուր Թովմասյան

ԼՂՀ ԱԺ «Հայրենիք» խմբակցության ղեկավար

artsakhpress.am