30.07.2018 14:32

Ընտրություններ Զիմբաբվեում. Մուգաբեն պաշտպանում է ընդդիմության թեկնածուին

Ընտրություններ Զիմբաբվեում.  Մուգաբեն պաշտպանում է ընդդիմության թեկնածուին

Հուլիսի 30-ին Զիմբաբվեում համապետական ընտրություններ են անցկացվում: Երկրի քաղաքացիներն ընտրելու են նախագահ և խորհրդարանի երկու պալատների կազմը:

Հարցումների համաձայն՝ գործող նախագահ Մնանգագվան և «Զիմբաբվեի աֆրիկյան ազգային միություն-Հայրենասիրական ճակատ» կուսակցությունը հաղթանակի ամենամեծ շանսերն ունեն: 75-ամյա նախագահ Էմերսոն Մնանգագվայի օգտին պատրաստ է քվեարկել ընտրողների 40 %-ը:

Ռոբերտ Մուգաբեն, որը Զիմբաբվեն գլխավորել է երկրի անկախություն ձեռք բերելուց ի վեր և իշխանությունից հեռացվել է անցյալ տարվա նոյեմբերին՝ ռազմական հեղաշրջման արդյունքում, հրաժարվել է սատարել իր հաջորդին և այն կուսակցությանը, որը գլխավորել է տասնամյակներ շարունակ:

«Ինձ հեռացրել են այն կուսակցությունից, որը ես եմ հիմնադրել, այնտեղ ինձ սկսել են վերաբերվել որպես թշնամու»,- հայտարարել է Մուգաբեն:

Մնանգագվայի հիմնական մրցակիցը՝ 40-ամյա Նելսոն Չամիզան, նրանից շատ քիչ է ետ մնում. ընդդիմադիր թեկնածուի օգտին պատրաստ է քվեարկել ընտրողների 37 %-ը: «Շարժում հանուն դեմոկարատական փոփոխությունների»  հուսակցության ղեկավար Մորգան Ցվանգիրաիի՝ Մուգաբեի բազմամյա մրցակցի մահվանից հետո Չամիզան է ղեկավարում այդ կուսակցությունը: Եվ այնուհանդերձ, պաշտոնաթող նախագահ Մուգաբեն Չամիզային համարում է իշխանության ավելի ընդունելի թեկնածու:

Փոխանցում է euronews-ը: