22.09.2012 22:53

Թուրքմենիայի նախագահը դարձավ 10-րդ դանի կարատեիստ

Թուրքմենիայի նախագահը դարձավ 10-րդ դանի կարատեիստ

Ավանդական Ֆուդոկան-Շոտոկան կարատե-դո մարզաձեւի (WTFSKF) համաշխարհային ֆեդերացիայի գործադիր նախագահ Իլիա Յորգան Թուրքմենիայի նախագահ Ղուրբանղուլի Բերդիմուհամեդովին հանձնել է կարատեի սեւ գոտի 10-րդ դանի դիպլոմ, հաղորդում է Newsru.com-ը:
Հանդիպման ընթացքում, որը հեռարձակվել է թուքմենական հեռուստատեսությամբ, ընդգծվել է, որ հեղինակավոր պարգեւը տրվել է ազգային եւ համաշխարհային սպորտի զարգացման գործում Բերդիմուհամեդովի անձնական մեծ ներդրման համար:
«Պատմական էր 45 պետություն միավորող՝ Ասիայի Օլիմպիական խորհրդի որոշումը. 2017թ. Թուրքմենիայում անցկացնել փակ մարզադահլիճների եւ մարտարվեստների Ասիական խաղերը»,- նշել է Թուրքմենիայի նախագահը:
«Հատկանշական է, որ Թուրքմենիան միջինասիական երկրներից առաջինը ստացավ նման խոշոր միջազգային միջոցառում անցկացնելու իրավունք, ինչը լայն արձագանք ստացավ աշխարհում եւ երկրի կյանքում խոշոր իրադարձություն դարձավ»,- նշել է Բերդիմուհամեդովը: