01.08.2018 13:14

Վրաստանում մարիխուանա ծխելու համար տուգանքը վերացվել է

Վրաստանում մարիխուանա ծխելու համար տուգանքը վերացվել է

Վրացական լրատվամիջոցներում ու սոցիալական ցանցերում պատմական են որակում Սահմանադրական դատրանի այն որոշումը, որն անօրինական է ճանաչում մարիխուանա օգտագործելու համար վարչական պատժի կիրառումը:

Այնուամենայնիվ, մարիխուանայի օրինականացման կամ ապաքրեականացման հարցը դեռ վճռված չէ:

Վրաստանում առաջին տարին չէ, որ հանրության և հասարակական կազմակերպությունների մի մասը պահանջում է փոխել գործող օրենսդրությունը՝ այն անվանելով ռեպրեսիվ և անարդար:

Իրավաբան Գեորգի Մախարաձեն պարզաբանում է, որ Սահմանադրական դատարանի նոր որոշման համաձայն՝ հիմա եթե մարդու օրգանիզմում մարիխուանա հայտնաբերվի, նրան վարչական կամ քրեական պատիժ չի սպառնա: Բայց այդ որոշումը վերաբերում է միայն օգտագործելուն, նշում է իրավաբանը, և մարիխուանա պահելու դեպքում, նույնիսկ՝ փոքր չափաբաժնով, չի ազատում պատասխանատվությունից:

Փոխանցում է BBC-ն: