02.08.2018 14:59

Թուրքիայի ՆԳՆ ղեկավար. Մենք չենք հրաժարվի Գյուլենին արտահանձնելու պահանջից

Թուրքիայի ՆԳՆ ղեկավար. Մենք չենք հրաժարվի Գյուլենին արտահանձնելու պահանջից

Թուրքիայի ՆԳ նախարար Սուլեյման Սոյլուն, մեկնաբանելով  թուրք նախարարների դեմ պատժամիջոցներ սահմանելու՝ ԱՄՆ որոշումը, հայտարարել է, որ Անկարան չի հրաժարվի «ֆեթհուլլահականների ահաբեկչական խմբավորման» (FETO) պարագլուխ Ֆեթհուլլահ Գյուլենին ԱՄՆ-ից արտահանձնելու պահանջից: Այդ մասին ՆԳՆ ղեկավարը գրել է Twitter-ի իր էջում:

«Մենք գույք ունենք ԱՄՆ-ում, և դա FETO-ն է: Մենք այն չենք թողնի այնտեղ, կվերցնենք»,- գրել է նա:

Թուրքիայի արտաքին գործերի նախարարությունը դատապարտել է պատժամիջոցներ սահմանելու՝ ԱՄՆ որոշումը և կոչ է արել «հրաժարվել այդ սխալ որոշումից», քանի որ «այդպիսի ագրեսիվ դիրքորոշումը, որը չի բխում որևէ մեկի շահերից, անհապաղ պատասխան կստանա», և դա «լրջորեն կվտանգի երկկողմ հարաբերությունները»:

Փոխանցում է tass.ru-ն: