19.01.2013 16:46

Վերջին մեկ շաբաթում Ադրբեջանը հրադադարը խախտել է 200 անգամ

Վերջին մեկ շաբաթում Ադրբեջանը հրադադարը խախտել է 200 անգամ

Համաձայն ՊԲ օպերատիվ տվյալների` հունվարի 13-ից 19-ն ընկած ժամանակահատվածում ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդի կողմից հրադադարի պահպանման ռեժիմը խախտվել է շուրջ 200 անգամ, որի ընթացքում, տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, հայ դիրքապահների ուղղությամբ արձակվել է ավելի քան 1000 կրակոց:

ՊԲ առաջապահ զորամասերը հավատարիմ են մնացել հրադադարի պահպանման ռեժիմին և անհրաժեշտ քայլեր ձեռնարկել մարտական դիրքերը հուսալիորեն պաշտպանելու համար: