11.08.2018 11:00

ՖԻՖԱ-ն նույնն է թողել կոռուպցիայի գործով Սալվադորի հավաքականի նախկին մարզչի պատիժը

ՖԻՖԱ-ն նույնն է թողել կոռուպցիայի գործով Սալվադորի հավաքականի նախկին մարզչի պատիժը

ՖԻՖԱ-ի բողոքարկման կոմիտեն մերժել է Սալվադորի հավաքականի նախկին մարզիչ Ռոման Մարադիագայի բողոքը՝ Էթիկայի կոմիտեի որոշմամբ կոռուպցիայի համար երկու տարով իրեն ֆուտբոլային գործունեությունից հեռացնելու վերաբերյալ։ Մարադիագան նաև տուգանվել է 20 հազար շվեյցարական ֆրանկով։

Այս գործը հարուցվել է 2017 թվականի հուլիսին։ Պատճառը ԱԱ-2018-ի ընտրական փուլում Սալվադորի և Կանադայի հավաքականների հանդիպումն էր։ ՖԻՖԱ-ի տեղեկություններով խաղից առաջ Սալվադորի թիմի խաղացողները հանդիպել են «ինչ-որ երրորդ կողմի» հետ, որը նրանց դրամական պարգևատրում է խոստացել խաղի արդյունքի վրա ազդելու համար։ Մարզիչը գիտեր այդ մասին, բայց ՖԻՖԱ-ին չի հաղորդել։