11.08.2018 12:30

Դալիչը կշարունակի գլխավորել Խորվաթիայի հավաքականը

Դալիչը կշարունակի գլխավորել Խորվաթիայի հավաքականը

Խորվաթիայի հավաքականի գլխավոր մարզիչ Զլատկո Դալիչը կշարունակի աշխատել հավաքականի հետ: Այս մասին հաղորդում է Խորվաթիայի ֆուտբոլային միության մամուլի ծառայությունը:

Այդ որոշումը կայացվել է օգոստոսի 9-ին Դալիչի ու ֆուտբոլային միության նախագահ Դավոր Շուկերի հետ հանդիպման ժամանակ: Սպասվում է, որ 51-ամյա մասնագետի հետ եկող շաբաթ նոր պայմանագիր կկնքվի:

«Կարևոր էր նախագահի հետ բաց խոսելը բոլոր հարցերի մասին: Շնորհակալ եմ Շուկերին հասկանալու համար այն պահերը, որոնք ես ճիշտ չեմ համարել: Մենք լուծեցինք բոլոր խնդիրները: Անհամբեր սպասում եմ նոր մարտահրավերների»,- ասել է Դալիչը:

Ավելի վաղ հաղորդվում էր, որ մասնագետը կարող է հեռանալ թիմից: