11.08.2018 13:22

Մոուրինյու. «Սուտ է, որ վատ հարաբերություններ ունեմ ՄՅՈՒ-ի ֆուտբոլիստների հետ»

Մոուրինյու. «Սուտ է, որ վատ հարաբերություններ ունեմ ՄՅՈՒ-ի ֆուտբոլիստների հետ»

«Մանչեսթեր Յունայթեդի» նոր մրցաշրջանի մեկնարկից առաջ հայտարարել է, որ լիովին գոհ է թիմի կազմից` չնայած տրանսֆերային պատուհանի ավարտից առաջ ձեռքբերումների բացակայությանը։

«Իմ տրամադրության տակ են մեր խաղացողները։ Ինձ դուր է գալիս նրանց հետ աշխատելը, փաստը դա է։ Երբ ինչ-որ մեկը հազար անգամ կրկնում է, թե իբր ես վատ հարաբերությունների մեջ եմ տղաների հետ, դա մնում է սուտ։ Հազար անգամ կրկնված սուտը ճիշտ չի դառնում։ Ինձ դուր են գալիս իմ ֆուտբոլիստներն ու մեր թիմը։ 

Ես նախորդ մրցաշրջանում հաճույք եմ ստացել մեր ելույթներից։ Մենէ լավ պայքարեցինք ու զբաղեցրինք ամենաբարձր տեղը վերջին 5 տարվա մեջ։ Ու հիմա ես սպասում եմ նոր մրցաշրջանի մեկնարկին, որը ևս վայելելու եմ։ 

Առայժմ անիմաստ է առաջնության ֆավորիտներից խոսելը։ Նոյեմբեր-դեկտեմբերին մփնք կտեսնենք նրանց, ովքեր կհավակնեն ԱՊԼ-ն հաղթելուն։ Իսկ մինչ այդ եկեք ուղղակի ֆուտբոլ խաղանք», - Մոուրինյուի խոսքերն է մեջբերել Goal-ը։