11.08.2018 14:05

Գվարդիոլա. ««Ման. Սիթին» մտադիր չէ երկրորդ անգամ անընդմեջ նվաճել ԱՊԼ գավաթը»

Գվարդիոլա. ««Ման. Սիթին» մտադիր չէ երկրորդ անգամ անընդմեջ նվաճել ԱՊԼ գավաթը»

«Ման. Սիթիի» գլխավոր մարզիչ Պեպ Գվարդիոլան նշել է, որ դեռևս վաղ է իր ակումբին համարել ԱՊԼ 2018/19 մրցաշրջանի ֆավորիտներից:

«Ես այս ամենով ապրում եմ արդեն 9 տարի: Սա տեղի է ունենում ամեն մրցաշրջան, բացառությամբ առաջինի, երբ ես նոր էի միացել «Բարսելոնային»: Մենք նպատակ չենք դրել մեր առջև երկրորդ անգամ անընդմեջ դառնալու ԱՊԼ չեմպիոն: Այժմ մեր գլխավոր նպատակը «Հադդերսֆիլդի» հետ խաղն է: Ապրիլին և մայիսին մենք կտեսնենք, թե ինչ մակարդակի կարող ենք հասնել: Եթե կարողանանք մեզ գերազանց դրսևորել և հետևողական լինել, ուստի մենք հնարավորություն կունենանք կրկնելու մեր հաջողությունը»,-Գվարդիոլայի խոսքերն է մեջբերում Sky Sports-ը: