12.08.2018 09:00

Յուրգեն Կլոպ․ Չեմ ցանկանում հաղթել ամեն գնով, ինչպես Սերխիո Ռամոսը

Յուրգեն Կլոպ․ Չեմ ցանկանում հաղթել ամեն գնով, ինչպես Սերխիո Ռամոսը

Անգլիական «Լիվերպուլի» գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպն ասել է, որ չի ցանկանում հաղթել այնպես, ինչպես անում է Մադրիդի «Ռեալի» պաշտպան Սերխիո Ռամոսը։ Հիշեցնենք, որ Չեմպիոնների լիգայի եզրափակիչում իսպանացի պաշտպանի հետ պայքարում վնասվածք ստացավ «Լիվերպուլի» հարձակվող Մոհամեդ Սալահը։ Այդ խաղում Արքայական ակումբը հաղթեց 3։1 հաշվով։

«Ինձ համար կարևոր է, թե ինչպես ես հասնում հաղթանակի։ Իհարկե, ես կցանկանայի հաղթել Չեմպիոնների լիգայի եզրափակիչում, բնական է, որ կոշտ խաղալու դեպքում մենք չէինք վերադարձնի գավաթը։ Չեմ սպասում, որ Ռամոսը կվերադարձնի մեդալը, բայց նա պետք է մտածի իր պահվածքի մասին։

Հնարավոր է, որ դա պատահականություն էր, սակայն Սալահը վնասվածք ստացավ։ Շատերը կասեն, թե ամեն ինչ կարող է պատահել, բայց դա լավ օրինակ չէ երեխաների համար»,- գերմանացի մասնագետի խոսքն է փոխանցում Sport1-ը։

Անգլիայի Պրեմիեր լիգայի առաջին տուրում «Լիվերպուլը» ընդունելու է «Վեստ Հեմին»։ Խաղը տեղի կունենա օգոստոսի 12-ին։