12.08.2018 09:30

Խաչանովը դուրս է եկել «Մասթերս» շարքի մրցաշարի կիսաեզրափակիչ և կմրցի Նադալի հետ

Խաչանովը դուրս է եկել «Մասթերս» շարքի մրցաշարի կիսաեզրափակիչ և կմրցի Նադալի հետ

Ռուսաստանը ներկայացնող հայազգի թենիսիստ Կարեն Խաչանովն աննախադեպ հաջողության է հասել իր կարիերայում: Տորոնտոյում ընթացող «Մասթերս» շարքի մրցաշարում նա կասել է կիսաեզրափակիչ, որտեղ կմրցի իսպանացի Ռաֆայել Նադալի հետ:

Մրցաշարի 1/4 եզրափակչում Խաչանովը 6:3, 6:1 հաշվով հաղթանակ է տոնել հոլանդացի Ռոբին Հասեի նկատմամբ:

«Ես գոհ եմ իմ ելույթից, բայց ոչ՝ խաղից, քանի որ միշտ կարելի է ավելի լավ գործել: Այժմ կենտրոնացած եմ հաջորդ խաղի վրա»,- խաղից հետո ասել է հայազգի թենիսիստը: