12.08.2018 10:30

Մեկնարկել է Grand Chess Tour-2018-ի 3-րդ փուլը

Մեկնարկել է Grand Chess Tour-2018-ի 3-րդ փուլը

Հայաստանի ուժեղագույն շախմատիստ Լևոն Արոնյանը օգոստոսի Ամերիկայում կմասնակցի Grand Chess Tour-2018-ի 3-րդ փուլին: Այն մեկնարկել է օգոստոսի 11-ին և կավարտվի 15-ին:

Մրցաշարին կմասնակցեն նաև հետևյալ գրոսմասյտերները՝ Ֆաբիանո Կարուանան, Շահրիյար Մամեդյարովը, Ուեսլի Սոն, Մաքսիմ Վաշիե-Լագրավը, Սերգեյ Կարյակինը, Հիկարու Նակամուրան, Վիշվանաթան Անանդը, Ալեքսանդր Գրիշչուկը և Լենյեր Դոմինգեսը:

10 շախմատիստներն իրենց ուժերը նախ կփորձեն արագ շախմատում, իսկ հետո նաև կայծակնային շախմատում:

Յուրաքանչյուր խաղային օրը մասնակիցները կխաղան 3 պարտիա: Արագ շախմատում հաղթանակի համար կտրվի 2 միավոր, իսկ ոչ-ոքիի դեպքում՝ 1 միավոր:

Հիշեցնենք, որ  Grand Chess Tour-2018-ի նախորդ երկու փուլերում հաղթել էր ամերիկացի Ֆաբիանո Կարուանան: