12.08.2018 11:00

Որքան են ծախսել անգլիական ակումբները ամառային տրանսֆերային պատուհանի ընթացքում

Որքան են ծախսել անգլիական ակումբները ամառային տրանսֆերային պատուհանի ընթացքում

Երեկ Անգլիայում փակվել է ամառային տրանսֆերային պատուհանը: Դա նշանակում է, որ այլևս ոչ մի անգլիական ակումբ չի կարող նոր ֆուտբոլիստ ընդգրկել թիմի կազմ: 20 ակումբներից 19-ը նորեկներ ունեն, և միայն «Տոտենհեմ»-ն է, որ Պրեմիեր Լիգայի պատմության մեջ առաջին անգամ որևէ ֆուտբոլիստի տրանսֆեր ձեռք չի բերել հաշվետու ժամանակաշրջանում:

Ընդհանուր առմամբ ակումբները ծախսել են 1 մլրդ. 413,42 մլն. եվրո:

Առաջատարը «Լիվերպուլ»-ն է՝ 182,2 մլն. եվրոյով, որին հաջորդում են «Չելսի»-ն (137 մլն. եվրո) և «Ֆուլհեմ»-ը (117,15 մլն. եվրո):