12.08.2018 11:30

Ռոնալդու. «Յուվենթուս»-ն իսկական ընտանիք է

Ռոնալդու. «Յուվենթուս»-ն իսկական ընտանիք է

Թուրինի «Յուվենթուս»-ի ֆուտբոլիստ Կրիշտիանու Ռոնալդուն հարցազրույց է տվել ակումբի հեռուստաալիքին, որում իր գոհունակությունն է հայտնել այն ընդունելությունից, որը ցուցաբերել են նրան:

«Մարդիկ այստեղ տարբերվում են մյուսներից, բոլորը շատ բարի են, սա իսկական ընտանիք է: Դա վերաբերում է նաև երկրպագուներին, և ես ցանկանում եմ երջանկացնել նրանց:

Ես գիտեմ Ա Սերիան, հետևել եմ խաղերին հեռուստատեսությամբ: Հուսով եմ՝ արագ կհարմարվեմ: Ցանկանում եմ որքան հնարավոր է լավ սկսել մրցաշրջանը»,- ասել է Ռոնալդուն: