12.08.2018 12:00

Ռակիտիչը կարիերան կարող է շարունակել Մյունխենի «Բավարիա»-ում

Ռակիտիչը կարիերան կարող է շարունակել Մյունխենի «Բավարիա»-ում

Կատալոնական «Բարսելոնա»-ի կիսապաշտպան Իվան Ռակիտիչն ամառային տրանսֆերային պատուհանի ընթացքում կաող է տեղափոխվել Մյունխենի «Բավարիա»:

Ինչպես տեղեկացնում է Mundo Deportivo-ն, 30-ամյա ֆուտբոլիստին իր թիմում ցանկանում է տեսնել գերմանական ակումբի գլխավոր մարզիչ Նիկո Կովաչը:

Իսպանիայի չեմպիոնները կարող են բաց թողնել խորվաթ ֆուտբոլիստին, եթե Տիագո Ալկանտարայի տրանսֆերը կատալոնական ակումբ կայանա:

Նշենք, որ Ալկանտարայի ծառայություններով լրջորեն հետաքրքրված է նաև Մադրիդի «Ռեալ»-ը: