12.08.2018 12:59

Ինիեստայի հիասքանչ գոլը (տեսանյութ)

Ինիեստայի հիասքանչ գոլը (տեսանյութ)

Ճապոնիայի առաջնության 21-րդ տուրում «Վիսսել Կոբեն» 2:1 հաշվով հաղթել է «Իվատային»:

Վիսսել Կոբեի կազմում հաշիվը 18-րդ րոպեին բացել է «Բարսելոնայի» նախկին ավագ Անդրես Ինիեստան: Իսպանացին փոխանցում է ստացել հռչակավոր գերմանացի Լուկաս Պոդոլսկուց, ցնցող հնարքով շրջանցել պաշտպանին, ապա նաև դարպասապահին և գրավել դարպասը:

Դա 34-ամյա ֆուտբոլիստի առաջին գոլն էր ճապոնական թիմում:

Այդ հաղթանակի շնորհիվ «Վիսսել Կոբեն» 32 միավորով բարձրացել է չորրորդ տեղ: