12.08.2018 13:30

Պաշտոնական. Պիկեն ավարտեց կարիերան հավաքականում

Պաշտոնական. Պիկեն ավարտեց կարիերան հավաքականում

«Բարսելոնայի» պաշտպան Պիկեն հայտարարել է Իսպանիայի ազգային հավաքականում ելույթները ավարտելու մասին:

«Ես խոսել եմ Լուիս Էնրիկեի հետ և ասել եմ, որ որոշումն արդեն ընդունված է: Հավաքականում խաղալն իմ համար հիանալի ժամանակահատված էր, որի արդյունքում  հաղթեցի Եվրոպայի և Աշխարհի առաջնություններում: Ես պատրաստվում եմ կենտրոնանալ «Բարսելոնայի» վրա: Որքան շատ տարիներ անցկացնեմ ես «Բարսայում», այնքան ավելի լավ», — ասել է Պիկեն: