12.08.2018 21:40

ԱՊԼ. 1-ին տուր. «Արսենալ»-ը պարտվեց «Մանչեսթեր Սիթի»-ին. Մխիթարյանը մասնակցեց ամբողջ հանդիպմանը (տեսանյութ)

ԱՊԼ. 1-ին տուր. «Արսենալ»-ը պարտվեց «Մանչեսթեր Սիթի»-ին. Մխիթարյանը մասնակցեց ամբողջ հանդիպմանը (տեսանյութ)

Լոնդոնի «Էմիրեյթս» մարզադաշտում կայացավ ԱՊԼ-ի 1-ին տուրի «Արսենալ» - «Մանչեսթեր Սիթի» հանդիպումը: Տուրի կենտրոնական խաղում «քաղաքայիններ»-ն ավելի ուժեղ գտնվեցին:

Հանդիպման 14-րդ րոպեին Ռահիմ Ստերլինգը բացեց խաղի հաշիվը: 64-րդ րոպեին Բենջամին Մենդիի փոխանցումից հետո գոլով աչքի ընկավ Բերնարդո Սիլվան:

Էմերիի սաները ոչնչով չկարողացան պատասխանել «քաղաքայիններ»-ի գոլերին և արդյունքում 3 անչափ կարևոր միավոր կորցրեցին:

Նշենք, որ Հայաստանի հավաքականի առաջատար Հենրիխ Մխիթարյանը, ով հանդիպման հենց մեկնարկից խաղադաշտում էր, մասնակցեց ամբողջ հանդիպմանը:

ԱՐՍԵՆԱԼ-ՄԱՆՉԵՍԹԵՐ ՍԻԹԻ 0-2 (0-1)  
0-1՝ Ռահիմ Ստերլինգ 14՛, 0-2՝ Բերնարդու Սիլվա 64՛
ԱՐՍԵՆԱԼ. 1.Պետր Չեխ, 2.Էկտոր Բելյերին, 5.Սոկրատիս Պապաստատոպուլոս, 20.Շկոդրան Մուստաֆի, 7.Հենրիխ Մխիթարյան, 8.Աարոն Ռեմսի (9.Ալեքսանդր Լյակազետ, 54), 10.Մեսութ Օզիլ, 15.Էնզլի Մեյտլենդ-Նայլզ (12.Շտեֆան Լիխշտայներ, 35), 34.Գրանիտ Ջակա (11.Լուկաս Տոռեյրա, 70), 14.Պյեր-Էմերիկ Օբամեյանգ, 29.Մատեո Գյուենդուզի
ՄԱՆՉԵՍԹԵՐ ՍԻԹԻ. 31.Էդերսոն, 2.Կայլ Ուոլքեր, 5.Ջոն Ստոնզ, 14.Էմերիկ Լապորտ, 22.Բենժամեն Մենդի, 8.Իլկայ Գյունդոգան, 20.Բերնարդու Սիլվա, 25.Ֆերնանդինյու, 26.Ռիյադ Մահրեզ (17.Կեւին դե Բրյուին, 60), 7.Ռահիմ Ստերլինգ (19.Լերոյ Սանե, 87), 10.Սերխիո Ագուեռո (33.Գաբրիել Ժեզուշ, 79)
Զգուշացում՝ Սոկրատիս Պապաստատոպուլոս 27՛ (Ա), Գրանիտ Ջակա 52՛ (Ա), Ռահիմ Ստերլինգ 4՛ (Մ), Կեւին դե Բրյուին 73՛ (Մ) ; Մրցավար՝ Մայքլ Օլիվեր (Անգլիա)
  ՎԻՃԱԿԱԳՐՈՒԹՅՈՒՆ  
42 ԳՆԴԱԿԻ ՏԻՐԱՊԵՏՈՒՄ % 58
9 (3) ՀԱՐՎԱԾ (ԴԱՐՊԱՍԻՆ) 16 (7)
11 ՏՈՒԳԱՆՔ 14
2 ԱՆԿՅՈՒՆԱՅԻՆ ՀԱՐՎԱԾ 9
7 ԽԱՂԻՑ ԴՈՒՐՍ