13.08.2018 10:24

ՊՍԺ-ն խոշոր գումար է առաջարկել «Բարսելոնա»-ի խաղացողի տրանսֆերի դիմաց

ՊՍԺ-ն խոշոր գումար է առաջարկել «Բարսելոնա»-ի խաղացողի տրանսֆերի դիմաց

«Բարսելոնա»-ի կիսապաշտպան Իվան Ռակիտիչը հայտնվել է ՊՍԺ-ի ուշադրության կենտրոնում: Այս մասին հաղորդում է Football Espana-ն:

Աղբյուրի փոխանցմամբ՝ փարիզյան գրանդը խորվաթ ֆուտբոլիստի տրանսֆերի դիմաց «կապտանռնագույններ»-ին առաջարկել է 80 մլն եվրո: Նշվում է, որ ֆրանսիական կողմը պատրաստ է նաև 30-ամյա խաղացողին տարեկան ավելի շատ աշխատավարձ վճարել, քան նա ստանում է «Կամ Նոու»-ում:

Հիշեցնենք, որ Ռակիտիչի պայմանագրի ժամկետը «Բարսելոնա»-ի հետ ավարտվում է 2021 թվականին: