13.08.2018 12:00

Լոպետեգի. Բեյլը նորովի հանդես կգա

Լոպետեգի. Բեյլը նորովի հանդես կգա

Մադրիդի «Ռեալ»-ի գլխավոր մարզիչ Խուլյեն Լոպետեգին խոսել է թիմի կիսապաշտպան Գարեթ Բեյլի խաղի մասին:

«Չեմ կարող կարծիք հայտնել Բեյլի անցկացրած նախորդ մրցաշրջանների մասին, քանի որ այդ ժամանակ ես թիմի պատասխանատուն չեմ եղել: Գարեթն ակտիվորեն մարզվում է, նա շատ երջանիկ է և ցանկանում է նոր մրցաշրջանում հիանալի խաղ ցուցադրել:

Կարող եմ հստակ ասել, որ այս մրցաշրջանում Բեյլը նորովի հանդես կգա: Նա ավելի կայուն խաղ կցուցադրի թե՛ հարձակման, թե՛ պաշտպանական գործողությունների ժամանակ: Ես շատ գոհ եմ Բեյլից»,- Լոպետեգիի խոսքերն է մեջբերում Le 10 Sport-ը: