13.08.2018 13:32

Գործակալ. «Մոդրիչին դուր է եկել «Ինտերի» հետ Ա Սերիայի հերոսը դառնալու գաղափարը»

Գործակալ. «Մոդրիչին դուր է եկել «Ինտերի» հետ Ա Սերիայի հերոսը դառնալու գաղափարը»

Ֆուտբոլային գործակալ Մարկո Նալետիլիչը մեկնաբանել է Մադրիդի «Ռեալի» կիսապաշտպան Լուկա Մոդրիչի՝ «Ինտեր» տեղափոխվելու ցանկության մասին լուրերը:

«Գիտեմ, որ Մոդրիչը ոչ միայն «Ինտերի» մասին է մտածել: Նրան դուր է եկել միլանյան ակումբի հետ Ա Սերիայի հերոսը դառանլու գաղափարը:  Տեսնենք՝ ինչ կլինի: Զգում եմ, որ վաղ թե ուշ նա կխաղա Իտալիայում: Ինչպես նրա հասակակից շատ խորվաթներ՝ նա մեծացել է Ա Սերիայի խաղերը հեռուստացույցով դիտելով»,- գործակալի խոսքերն է փոխանցում Tuttosport-ը: