13.08.2018 12:38

«Ոչ ծով, ոչ լիՃ». Կասպիականը բաժանցին հինգ մասի

«Ոչ ծով, ոչ լիՃ». Կասպիականը բաժանցին հինգ մասի

Մերձկասպյան հինգ երկրներ երկու տասնամյակից ավելի ձգձգվող տարաձայնություններից հետո որոշեցին դադարեցնել վեճերը աշխարհի ամենախոշոր փակ ջրամբարի՝ Կասպից ծովի կարգավիճակի շուրջ: Դա կհեշտացնի երկրորդ Պարսից ծոցի համբավ ունեցող տարածաշրջանում նավթի և գազի արդյունահանումը և տեղափոխումը:

Կասպից ծովը «կիսում» էին այն ժամանակներից ի վեր, երբ փլուզվեց Իրանի՝ թառափով ու նավթով հարուստ ծովի միակ հարևանը՝ ԽՍՀՄ-ը: Իրանը ցանկանում էր սահմանները վերաձևել լճի սկզբունքով՝ ամեն ինչ հավասար: Մյուսները պնդում էին ծովային իրավունքը՝ յուրաքանչյուրին մի երկու տասնյակ կիլոմետր լայնությամբ առափնյա հատված, իսկ մնացածը՝ ընդհանուր:

Արդյունքում՝ պայմանավորվեցին, ըստ էության, հատակը համարել ծով, իսկ ջրի ստվարաշերտը՝ լիճ:

Կիրակի օրը հինգ երկրների՝ Ռուսաստանի, Ղազախստանի, Թուրքմենստանի, Իրանի և Ադրբեջանի առաջնորդները հավաքվել են առափնյա Ակտաուում և հռչակագիր են ստորագրել վիճելի ջրամբարի իրավական կարգավիճակի վերաբերյալ:

«Ռուսաստանը այս բաժանման շարժիչ ուժն էր,- ասել է Verisk Maplecroft ընկերության վերլուծաբան Կամիլլա Հագելունդը:- Մնում է իմանալ, թե ինչ է զոհել Մոսկվան: Անվտանգության տեսակետից նա շահել է»:

Փոխանցում է BBC-ն: