13.08.2018 13:12

ԿԺԴՀ-ն և Հարավային Կորեան գագաթնաժողով կանցկացնեն սեպտեմբերին

ԿԺԴՀ-ն և Հարավային Կորեան գագաթնաժողով կանցկացնեն սեպտեմբերին

Սեպտեմբերին Փհենյանում տեղի կունենա ԿԺԴՀ-ի և Հարավային Կորեայի գագաթնաժողովը: Այդ մասին հաղորդել է «Ռենհափ» գործակալությունը:

Դա կլինի արդեն Կիմ Չեն Ինի և Մուն Չժե Ինի երրորդ հանդիպումը:

Երկու Կորեաների առաջնորդների առաջին հանդիպումը կայացել է ապրիլի 27-ին սահմանամերձ Փհանմունջոմ կետի ապառազմականացված գոտում: Բանակցությունների արդյունքում ստորագրվել է Կորեական թերակղզու խաղաղության, բարգավաճման և միավորման համատեղ հռչակագիր: Գագաթնաժողովից հետո Մուն Չժե Ինը խոստացել էր, որ աշնանը կայցելի ԿԺԴՀ:

Երկրորդ անգամ Հյուսիսային և Հարվային Կորեաների առաջնորդները հանդիպել են մայիսին:

Փոխանցում է euronews-ը: