15.08.2018 09:00

Grand Chess Tour, St. Louis. Արոնյանը 4-րդ տեղն է կիսել արագ շախմատի մրցաշարում

Grand Chess Tour, St. Louis. Արոնյանը 4-րդ տեղն է կիսել արագ շախմատի մրցաշարում

Ամերիկյան Սենթ Լուիսում ավարտվել է Grand Chess Tour շարքի հերթական մրցաշարի հերթական շրջափուլի արագ շախմատի մրցաշարը: Երրորդ խաղային օրվա 3 պարտիայում մեր շախմատային առաջատար Լևոն Արոնյանը կարողացել է մեկ հաղթանակ և 2 ոչ-ոքի գրանցել իր ակտիվում:

Արոնյանը նախ 7-րդ տուրում սևերով միավորն է կիսել Ուեսլի Սոյի հետ, 8-րդում՝ սպիտակներով առավելության է հասել ֆրանսիացի Մաքսիմ Վաշյե-Լագրավի նկատմամբ, իսկ վերջին՝ 9-րդ տուրում կրկին ոչ-ոքի է խաղացել Ալեքսանդր Գրիշչուկի հետ:

Արդյունքում մեր շախմատիստը վաստակած 9 միավորով Լենյեր Դոմինգեսի և Սերգեյ Կարյակինի հետ կիսել է 4-րդ հորիզոնականը: 12-ական միավորով 1-ին տեղը կիսել են Հիկարու Նակամուրան ու Շահրիյար Մամեդյարովը:

Երեկ մեկնարկել է կայծակնային մրցաշարը: