15.08.2018 11:00

Վան Դեյկ. «Ուշադրություն չենք դարձնում մամուլի հրապարակումներին»

Վան Դեյկ. «Ուշադրություն չենք դարձնում մամուլի հրապարակումներին»

Անգլիական «Լիվերպուլի» պաշտպան Վան Դեյկը հայտարարել է, որ իրենք կենտրոնացած են իրենց խաղի վրա ու ուշադրություն չեն դարձնում մամուլի հրապարակումներին:

- «Լիվերպուլը» չեմպիո՞ն։ Ուշադրություն չենք դարձնում այդ հրապարակումներին, պետք է կենտրոնանանք մեր խաղի վրա,- հոլանդացուն է մեջբերում Sky Sports-ը։- Մենք մտադիր ենք հաջողության հասնել։ Պետք է պատրաստ լինենք ցանկացած դժվարության։ Մենք ուշադրություն չենք դարձնում ուրիշ թիմերի վրա։ Պետք է ուշադրություն դարձնենք մեր խաղի վրա և պատրաստ լինենք դիմակայել յուրաքանչյուր նոր մրցակցի,- ասել է Վան Դեյկը։