15.08.2018 13:05

«Կլուժ» - «Ալաշկերտ» հանդիպումը կսպասարկի իսլանդական մրցավարական բրիգադը

«Կլուժ» - «Ալաշկերտ» հանդիպումը կսպասարկի իսլանդական մրցավարական բրիգադը

Օգոստոսի 16-ին «Ալաշկերտը» կհյուրընկալվի Ռումինիայի չեմպիոն «Կլուժին»` Եվրոպա լիգայի որակավորման երրորդ փուլի պատասխան հանդիպման շրջանակում:

Խաղը կսպասարկի իսլանդական մրցավարական բրիգադը` Վիլյալմուր Թորարինսոնի գլխավորությամբ, ում կօգնեն Գիլֆի Սիգուրդսոնը և Բիրկիր Սիգուրդարսոնը: Չորրորդ պաշտոնյան Իվար Կրիստյանսոնն է:

«Կլուժ» — «Ալաշկերտ» հանդիպումը կկայանա Կլուժ-Նապոկայի «Կոնստանտին Ռադուլեսկու» մարզադաշտում և կմեկնարկի Երևանի ժամանակով 21:00-ին (տեղի ժամանակով 20:00-ին):