15.08.2018 12:32

Ջենովայում փլվել է ավտոմոբիլային կամուրջը. կան զոհեր

Ջենովայում փլվել է ավտոմոբիլային կամուրջը. կան զոհեր

Հավաստի տվյալներով՝ իտալական Ջենովայում ավտոմոբիլային կամրջի փլուզման հետևանքով զոհվել է 22 մարդ, ևս 16-ը վիրավորվել են, հաղորդել է Իտալիայի վարչապետ Ջուզեպե Կոնտեն:

Ողբերգական միջադեպի առիթով Իտալիայում երկօրյա սուգ է հայտարարվել: Ամբողջ գիշեր շարունակվել են փլատակները մաքրելու և ողջ մնացածների (մի քանի մարդ դեռ համարվում է անհետ կորած) որոնման աշխատանքները:

Ջենովայի երկու հատվածները միավորող 200 մետր երկարությամբ կամուրջը փլվել է երեքշաբթի ցերեկը: Կամրջի մի հատվածը, այնտեղ այդ պահին գտնվող ավտոմեքենաներով ու բեռնատարներով հանդերձ, փուլ է եկել ներքևում անցնող երկաթուղու վրա:

Իտալիայի տրանսպորտի նախարարը հայտարարել է, որ, հնարավոր է, աղետի պատճառը կամրջի ոչ բավարար սպասարկումն է եղել: Առաջ են քաշվում նաև այլ վարկածներ, այդ թվում՝ եղանակային վատ պայմանները:

Փոխանցում է BBC-ն: