15.08.2018 14:27

Արմեն Սարգսյանը հետ է կանչել Օլեգ Եսայանին

Արմեն Սարգսյանը հետ է կանչել Օլեգ Եսայանին

Հայաստանի գործող նախագահ Արմեն Սարգսյանը հրամանագիր է ստորագրել, որով հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը` համաձայն Սահմանադրության132-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի՝ Օլեգ Եսայանին հետ է կանչել Բելառուսի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպանի պաշտոնից: 

Մեկ այլ հրամանագրով Սարգսյանը Եսայանին հետ է կանչել նաեւ Անկախ պետությունների համագործակցության կանոնադրական և այլ մարմիններում Հայաստանի Հանրապետության մշտական և լիազոր ներկայացուցչի պաշտոնից: 

Եւս մեկ հրամանագրով՝ Սարգսյանը Արմեն Ղեւոնդյանին նշանակել է Բելառուսի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան (նստավայրը՝ Մինսկ):